Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ հեռանալ թիմից, իսկ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել նրանից։ Հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ծեր սինյորան» մտադիր է վաճառել ֆրանսիացուն կամ խզել նրա հետ պայմանագիրը։ Աղբյուրը նշում է, որ նման բանակցություններ չեն եղել։
Անձամբ՝ Պոլ Պոգբան, գոհ է իր կարգավիճակից և հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ։ Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Կիսապաշտպանն այս մրցաշրջանում դեռ չի խաղացել Ա Սերիայում: