Ջուդ Բելինգհեմը ամռանը կարող է տեղափոխվել իսպանական գերակումբ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը, այդ մասին հաղորդում է Fichajes-ը:

Աղբյուրի համաձայն, «Ռեալը» մտադիր է 19-ամյա անգլիացու տրանսֆերը գնել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դրական է տրամադրված է և վստահ է, որ կկարողանա ավարտին հասցնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի տեղափոխությունը:

Կիսապաշտպանը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։