Հարի Քեյնը դարձել է «Թոթենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն:
Հարի Քեյնը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ խփելով լոնդոնյան ակումբի կազմում իր 267-րդ գոլը։
Նշենք, որ 29-ամյա անգլիացին գերազանցել է Ջիմի Գրիվզի ռեկորդը՝ բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում խփած գոլերի քանակով։