Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող էր կրկին հայտնվել «Բարսելոնայում»

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հեռանալուց վեց ամիս անց ձմռանը կարող էր վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» արդեն ՖԻՖԱ-ից թույլտվություն են ստացել գործարքն ավարտին հասցնելու համար, սակայն տրանսֆերը արգելափակվել է Լա Լիգայի կողմից:

Ֆինանսական խնդիրների պատճառով «Բարսելոնան» այս պահին չի կարող իրեն թույլ տալ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել։ Օբամեյանգը կցանկանար վերադառնալ «Կամպ Նոու», բայց հունվարին դա հնարավոր չէր: