«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում էր ձեռք բերել Յոսիպ Յուրանովիչին

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում էր ձեռք բերել նոր աջ պաշտպան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե Աարոն Վան-Բիսական հեռանա ակումբից: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբի ղեկավարներն այս դերի գլխավոր հավակնորդ են համարել խորվաթ ֆուտբոլիստ Յոսիպ Յուրանովիչին, ով ի վերջո «Սելթիկից» տեղափոխվեց «Ունիոն Բեռլին»։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Յուրանովիչը «Սելթիկի» և «Ունիոն Բեռլինի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: