Դայչի Կամադան կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Այնտրախտի» 26-ամյա կիսապաշտպան Դայչի Կամադայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sponichi Annex-ը։

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտում է պայմանագիրը Ֆրանկֆուրտյան ակումբի հետ։ «Բավարիան» դեմ չէ Կամադային անվճար տրանսֆերով ձեռք բերելուն, բայց դրա համար Մյունխենի «Բավարիան» պետք է առաջ անցնի այլ ակումբներից խաղացողի համար պայքարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ճապոնացու ծառայություններով հետաքրքրված է նաև կատալոնական «Բարսելոնան»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։