Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը:

Քաղաքացիները ցանկանում են ձեռք բերել 24-ամյա արգենտինացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ըստ աղբյուրի, գործարք, որը կարող է ակումբի վրա արժենալ մոտ 40 միլիոն եվրո: «Մանչեսթեր Սիթին» հույս ունի, որ կիսապաշտպանը կարող է փոխարինել Իլկայ Գյունդողանին, ում պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Ընթացիկ մրցաշրջանում Մակ Ալիսթերը «Բրայթոնի» կազմում անցկացրած 19 հանդիպումներում խփել է 7 գոլ, նա դարձել է նաև աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականում։