Մադրիդի «Ռեալի», «Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան, հայտնում է Fanatik-ը:
34-ամյա ֆուտբոլիստը երեկ խաղադաշտ է դուրս եկել «Իսթանբուլ Բաշակշեհիրի» կազմում, սակայն չի կարողացել իրենց լավագույնս դրսևորել և փոխարինվել է ընդմիջմանը:
Խաղից հետո ֆուտբոլիստն արժանացել է երկրպագուների քննադատությանը: Իսկ այսօր առավոտյան չի ներկայացել թիմի մարզմանը՝ նախապես թիմակիցներին ասելով, որ մտադիր է հեռանալ ֆուտբոլից: