Մոհամեդ Սալահը կարող է լքել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական թիմից, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ եգիպտացու գնման գլխավոր հավակնորդը ՊՍԺ-ն է։ Մերսիսայդցիները պատրաստ կլինեն բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար վճարեն 80 միլիոն եվրո:

Նշենք, որ ֆուտբոլիստը անգլիական ակումբում հանդես է գալիս 2017 թվականից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։