Էրիկ տեն Հագ. «Ես ոչինչ չեմ կարող ավելացնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժարվել է քննարկել ակումբի հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ ստեղծված իրավիճակը։

«Ես ոչինչ չեմ կարող ավելացնել։ Ես առաջնորդվում եմ ակումբի պաշտոնական հայտարարությամբ: Այս պահին չեմ կարող մեկնաբանել ընթացքը։ Այս մասին ոչինչ ասել չեմ կարող։

Անդրադառնում եմ ակումբի հայտարարությանը և այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել», – մարզչի խոսքերը մեջբերում է ESPN-ն։

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը ազատվել է աղջկա բռնաբարության և մահվան սպառնալիքներ հնչեցնելու բոլոր մեղադրանքներից։