Թուրինի «Յուվենտուսը» կարող է զրկվել ևս 20 միավորից

Թուրինի «Յուվենտուսը» ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված հնարավոր խարդախությունների պատճառով Իտալիայի ընթացիկ առաջնությունում կարող է զրկվել ևս 20 միավորից, հայտնում է Corriere dello Sport-ը։

Նոր փաստաթղթերի հայտնաբերման կապակցությամբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) դատախազը պահանջել է հետաքննությունը երկարացնել 40 օրով։ FIGC-ն մտադիր է պահանջել «Յուվենտուսից» հանել առնվազն 20 միավոր ազգային առաջնությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դաշնային վերաքննիչ դատարանը բավարարել էր FIGC-ի դատախազի խնդրանքը՝ վերաբացել «Յուվենտուսի» դեմ ակումբի գործունեության ֆինանսական խախտումների վերաբերյալ գործը: Ֆինանսական խարդախությունների համար Մասիմիլիանո Ալեգրիի թիմը զրկվել էր 15 միավորից: «Յուվենտուսը» 20 խաղից հետո 23 միավորով 13-րդն է Ա Սերիայում: