Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածք է ստացել չի կարողացել շարունակել «Վալենսիայի» դեմ երեկ կայացած խաղը։

25-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել «Չղջիկների» հարձակվող Սամուել Լինոյի հետ բախվելուց հետո և ստիպված է եղել լքել խաղադաշտը։

Նրան փոխարինել է վետերան Դանիել Կարվախալը։ Միլիտաոյի վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա բուժզննում անցնելուց հետո: