Սերխիո Բուսկետսը սպասում է ղեկավարության զանգին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայնել է մնալ ակումբում նոր մրցաշրջանում։

Լրագրող Ռոջեր Սապերասի տեղեկություններով՝ իսպանացին պատրաստ է կատալոնացիների հետ կրճատված աշխատավարձով կարճաժամկետ պայմանագիր կնքել։

Նշվում է, որ նա սպասում է ղեկավարության զանգին, իսկ հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։

Բուսկետսի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: