Սերժի Ռոբերտոն պատասխանել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկին

Իսպանացի պաշտպան Սերժի Ռոբերտոն մերժել է կատալոնական «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկը:

Marca-ի հավաստմամբ,ակումբը առաջարկել է համաձայնագիրը երկարաձգել մեկ տարով՝ առանց աշխատավարձի փոփոխման:

Ռոբերտոն պահանջում է երկու տարվա պայմանագիր: Բանակցությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Սերժի Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 18 խաղում խփել է 2 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: