Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Զլատան Իբրահիմովիչը

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է խաղադաշտ վերադառնալ փետրվարի կեսերին։

Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ հարձակվողը կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Թոթենհեմի» դեմ առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 14-ին։

Իբրահիմովիչը վերջին անգամ խաղացել է 2022 թվականի հունվարի 17-ին։

Շվեդ հարձակվողը ծնկի վիրահատության էր ենթարկվել 2022 թվականի մայիսին, որից հետո վերականգնողական գործընթաց է անցնում։