«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան։
Նշվում է, որ կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը.
Չալհանօղլուն այս մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։