«Ռեալի» առաջատար երկու ֆուտբոլիստ կարող է բաց թողնել աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և թիմի կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոն կարող են բաց թողնել աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է Diario AS-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ են ստացել «Վալենսիայի» հետ՝ Լա Lիգայի 17-րդ տուրի հանդիպման ժամանակ։

Աշխարհի ակումբային առաջնությունը Մադրիդի «Ռեալի» համար կմեկնարկի չորեքշաբթի՝ փետրվարի 8-ին։ Մրցակիցը դեռ հայտնի չէ։