Միկել Արտետան խոսել է թիմի առաջատարների ապագայի մասին

Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատար Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբայի և անգլիացի եզրային հարձակվող Բուկայո Սակայի ապագայի մասին:

«Կփորձենք արագ երկարաձգել Սակայի ու Սալիբայի պայմանագրերի ժամկետը։ Ծրագրում ենք թիմում պահել ամենատաղանդավոր ֆոտբոլիստներին։

Գործը կարվի հնարավորինս արագ»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին: