CHAMPIONS LEAGUE. «Միլանի» առանցքային երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել հայտացուցակից

Իտալիայի գործող չեմպիոն «Միլանը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար: 1/8 եզրափակիչում «ռոսոներիները» կխաղան «Թոթենհեմի» հետ։

Միլանյան ակումբը հայտացուցակում չի ներառել դարպասապահ Մայք Մենյանին և հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Երկուսն էլ շարունակում են ապաքինվել վնասվածքներից։

Փետրվարի 14-ին Միլանում կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Միլան» – «Թոթենհեմ» առաջին հանդիպումը։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։