Ժոզե Մոուրինյոյի օգնականը խիստ պատիժ է ստացել

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Սալվատորե Ֆոտին բավական խիստ պատիժ է ստացել։ Նրան որակազրկել են մեկ ամսով, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Սալվատորե Ֆոտին պատժվել է գավաթային խաղում Կրեմոնեզեի մրցավարների և մարզչի հասցեին վիրավորական խոսքերի և հայհոյանքների համար:

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Ռոման» Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Կրեմոնեզեին։ Արդյունքում Ժոզե Մոուրինյոյի թիմը դուրս մնաց մրցաշարից: