Հայտնի է դարձել, թե ինչու Միլան Շկրինյարը ձմռանը չտեղափոխվեց ՊՍԺ

Միլան Շկրինյարը ամռանը կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Սլովակն անգամ նախնական պայմանագիր է կնքել Լիգա 1-ի հսկայի հետ, որի մասին հայտարարվել էր օրեր առաջ։

Ինչպես հայտնում է Relevo-ն, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին գրեթե պայմանավորվել է «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանի հետ Միլան Շկրինյարի ձմեռային տրանսֆերի հարցում, սակայն հետո իրավիճակին միջամտել են միլանյան ակումբի տնօրենները։

Նրանք համոզեցին նախագահին, որ Շկրինյարին չպետք է բաց թողնեն, քանի որ նրանք չեն կարող փոխարինող գտնել։