Յուրգեն Կլոպ. «Նա հաջորդ շաբաթ կվերադառնա մարզումներին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ հարձակվող Դիոգո Ջոտան հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները թիմի հետ առանց սահմանափակումների:

«Հարձակվողի մոտ ամեն ինչ կարգին է, նա հաջորդ շաբաթ կվերադառնա մարզումներին»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Ջոտան վնասվածք է ստացել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: