Լիոնել Մեսսի. «Դժվար է եզրափակիչի մասին խոսել պարտվողի հետ»

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել  իր ակումբակից, Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ փոխհարաբերությունների մասին:

«Այո, մենք խոսեցինք խաղի մասին, տոնակատարության մասին, այն մասին, թե ինչպես էին մարդիկ ապրում Արգենտինայում այդ ​​օրերին, երբ ես արձակուրդում էի: Այժմ ամեն ինչ լավ է, շատ լավ։

Դժվար է եզրափակիչի մասին խոսել պարտվողի հետ։ Ես նույնիսկ չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա, քննարկել եզրափակիչի թեման։ Իրականում խնդիր չունեմ Կիլիանի հետ, ճիշտ հակառակը»,- աշխարհի չեմպիոնը հայտնել է Ole-ին:

Հիշեցնենք, որ Մունդիալի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականին հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելուց (3-3, 11մ՝ 4-2) հետո Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլյանո Մարտինեսը հանդերձարանում ծաղրել էր Մբապպեին: