Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» և Կանադայի ազգային հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսին, հայտնում է El Nacional-ը։ Մադրիդցիներն ակնկալում են 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հաջորդ ամառ։

Այնուամենայնիվ, Դևիսի տրանսֆերը քիչ հավանական է, քանի որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ չէ բավարարել «Բավարիայի» տրանսֆերային արժեքի պահանջը: 

Ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականին։

Մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 134 խաղում կանադացի ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։