Հայտնի է, ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզչի անունը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ։

Արտետան այս մրցաշրջանում երրորդ անգամ է ստացել այս մրցանակը։

Ընդ որում՝ մասնագետը «Ամսվա լավագույն մարզիչ» մրցանակին արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ։

Նշենք, որ 19 խաղից հետո «Արսենալը» վաստակել է 50 միավոր և գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։