Էդեն Ազարը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարին ձեռք բերելու տարբերակը։

Մեծ է հավանականությունը, որ բելգիացին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «սերուցքայինների» շարքերը, քանի որ չի մտնում Կառլո Անչելոտտիի ծրագրերի մեև։ Ինչպես հաղորդում է Mediafoot-ը, Ազարի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը ուսումնասիրում է «Արսենալը»: «Ռեալը», ամենայն հավանականությամբ, բաց կթողնի 31-ամյա ֆուտբոլիստին ամռանը, եթե ընդունելի առաջարկ ստանա։

Էդեն Ազարն այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: