Ժոաու Կանսելուն կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում»

«Բավարիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ պորտուգալացուն առաջարկել են «Արքայական ակումբին», սակայն ղեկավարությունը՝ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ, հստակ որոշել է, որ ձմռանը տրանսֆերներ չեն լինի։

Նշենք, որ  ֆուտբոլիստը, վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը, «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։