«Արսենալի» ֆուտբոլիստը կմնա թիմում

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելլին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը։

Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել մինչեւ 2027թ. Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարվա հունիսին:

Այս մրցաշրջանում Մարտինելլին բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ։