Վինիսիուս Ժունիորը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը (2-0) հոբելյանական էր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար:

Squawka-ի հավաստմամբ՝ Վինիսիուսը դարձել է «Արքայական ակումբում» 200 խաղ անցկացրած երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Նա մադրիդյան գրանդում 200 խաղի շեմը հատել է 22 տարեկան 205 օրականում: