Դևիդ Բեքհեմը տվել է իր սիրելի ֆուտբոլիստի անունը

Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան, Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ իր սիրելի  ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է:

«Իմ սիրելի ֆուտբոլիստը Մեսսին է: Լեոյին սիրում եմ, որովհետև լավ հայր է և հիանալի բնավարություն ունի: Նրան շատերը, այդ թվում ես, սիրում են ցուցադրած ֆուտբոլի համար.

Մեսսին խաղում է անկաշկանդ ու մեծ նվիրվածությամբ: Աշխարհի առաջնությունում հաղթանակը նրա կարիերայի լավագույն պահն էր»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է ESPN-ը: