«Փյունիկը» երկարաձգել է Հովհաննես Հարությունյանի պայմանագրի ժամկետը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկն» ու կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը ստորագրել են նոր պայմանագիր, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երևանյան ակումբում կխաղա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Հարությունյանը 2021 թվականի փետրվարին էր վերադարձել «Փյկունիկ», որի կազմում հատել է 100 հանդիպման շեմը:

«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու  երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»,- հայտնել է 23-ամյա ֆուտբոլիստն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում: