Գաբրիել Մարտինելին և Լոնդոնի «Արսենալն» նոր պայմանագիր են կնքել

Լոնդոնի «Արսենալը» նոր պայմանագիր է ստորագրել բրազիլացի եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Կողմերը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականի հուլիսից է խաղում անգլիական ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: