Թոմաս Մյուլերը ռեկորդ է գրանցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ռեկորդ է գրանցել Գերմանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակների քանակով:

33-ամյա գերմանացին 53-րդ հաղթանակն է տարել մրցաշարում՝ գերազանցելով «Վերդերի» նախկին կիսապաշտպան Միրո Վոտավայի ցուցանիշը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնը գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել էր «Մայնցին» և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ: