«Նյուքասլը» ցանկանում է գնել Ջուդ Բելինգհեմին

Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիայից» կտեղափոխվի բարձրակարգ ակումբ:

19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդները համարվում են «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։ Այնուամենայնիվ, «Նյուքասլը» նույնպես պատրաստվում է պայքարել Բելինգհեմի համար, հաղորդում է Bild-ը:

«Կաչաղակները» նույնպես հույս ունեն ՉԼ-ի ուղեգիր նվաճել, ինչը նրանց կտրուկ կդարձնի նորեկների համար շատ ավելի գրավիչ: «Նյուքասլը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո: