Հայտնի է Սերխիո Ռամոսի վնասվածքի լրջության աստիճանը

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի վնասվածքը լուրջ չէ, հայտնում է L’Equipe-ը:

36-ամյա պաշտպանը կհասցնի մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ  Լիգա 1-ի 21-րդ տուրում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթել էր «Մոնպելյեին»:

Առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսն ու Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով փոխարինվել էին:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը մասնակցել է 19 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում: