Չավի․ «Նա չի լքի թիմը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնել է, որ թիմի հարձակվող Ռաֆինյա Դիասը հաջորդ ամառ չի հեռանա թիմից: 

«Ռաֆինյան ամռանը չի լքի թիմը։ Նա ունի ակումբի լիակատար աջակցությունը։ Այս ֆուտբոլիստին հաճախ են քննադատում, բայց նա մեզ շատ լավ բան է բերում: Մենք իսկապես գնահատում ենք Ռաֆինյային»,- ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։