Մադրիդի «Ռեալը» համալրում կունենա

«Ռայո Վալեկանոյի» պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան այս մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում են լրագրող Նիկոլո Շիրայի սոցիալական ցանցերում։

Աղբյուրի համաձայն, 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը «Ռայո Վալեկանոյին» կվճարի 5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան մասնակցել է 19 հանդիպման, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։