Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն շատ մոտ է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին սոցցանցերում պնդում է գերմանացի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն, բրազիլացին կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլիստը ցանկանում էր պայմանագիր կնքել Յուրգեն Կլոպի թիմի հետ մինչև 2025 թվականը, սակայն դեռ հայտնի չէ՝ այս պայմաններով համագործակցությունը կերկարաձգվի թե ոչ։

Ֆիրմինոն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։