Կառլո Անչելոտտի․ «Նա կարող է ապագայում փոխարինել Լուկա Մոդրիչին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին լիովին խոստովանում է, որ կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է ապագայում թիմում փոխարինել 37-ամյա Լուկա Մոդրիչին։

«Սեբալյոսը շատ նման է Մոդրիչին, նա ունի նույն հատկանիշները։ Կարծում եմ՝ Դանին ապագայում կարող է փոխարինել Լուկային «Ռեալում», – ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ վերջերս Սեբալյոսը լավ մարզավիճակ է ձեռք բերել, ինչի պատճառով էլ մի քանի անգամ անընդմեջ դուրս է եկել իր թիմի մեկնարկային կազմում։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կիսապաշտպանին նոր պայմանագիր կառաջարկի։