Մեյսոն Գրինվուդն անմեղ է ճանաչվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով մեղադրվում էր բռնաբարության և մահվան սպառնալիքներ հնչեցնելու մեջ, անմեղ է ճանաչվել, հայտնում է Sky Sports-ը:

2022 թվականի հունվարին ֆուտբոլիստի նախկին ընկերուհին սոցիալական ցանցերում տեղադրել էր բռնության հետքերով լուսանկար և հայտարարել, որ դա արել է Գրինվուդը:

Ավելի ուշ Գրինվուդը ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր առանձնատանը, սակայն նախորդ տարի երկու անգամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

21-ամյա ֆուտբոլիստը փետրվարի 2-ին արդարացվել  և նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Որոշման պատճառն իրավապահ մարմինները չեն մեկնաբանում: