Հոլանդացի Ջոն Հեյտինգան նշանակվել է Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզչի պաշտոնում:
38-ամյա մասնագետը կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, սակայն որոշում է կայացվել նրան ժամանակ տալ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:
2022 թվականին Հեյտինգան երեք տարվա պայմանագիր էր կնքել «Այաքսի» հետ: Հեյտինգան «Այաքսի» սան է:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև Մադրիդի «Ատլետիկոյի», անգլիական «Էվերթոնի», «Ֆուլհեմի» և գերմանական «Հերտայի» կազմում:
Նիդերլանդների հավաքականի կազմում նա մասնակցել է 87 հանդիպման, Եվրո-2004-ի բրոնզե և ԱԱ-2010-ի արծաթե մեդալակիր է: