Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է Էնցո Ֆերնանդեսին (լուսանկար)

Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է թիմի նորեկ, արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անգլիական ակումբն աշխարհի չեմպիոնի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 121 միլիոն եվրո։

Կողմերը կնքել են 8 տարվա պայմանագիր, որի ժամկետը կավարտվի 2031 թվականի հունիսի 30-ին:

Էնցոն լոնդոնյան գրանդում կխաղա «5» համարի մարզաշապիկով:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 29 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Image