«Մանչեսթեր Յունայթեդը» Մեյսոն Գրինվուդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։

«Մանչեսթեր Յունայթեդը» ի գիտություն է ընդունում Թագավորական դատախազության որոշումը Գրինվուդի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները հանելու վերաբերյալ: Ակումբն այժմ կանցկացնի սեփական հետաքննությունը՝ նախքան հաջորդ քայլերը որոշելը։ Մենք այլևս մեկնաբանություններ չենք անի, քանի դեռ գործընթացը չի ավարտվել»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:2022 թվականի հունվարին 21-ամյա ֆուտբոլիստը կալանավորվել էր այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվեցին լուսանկարներ, որոնք հրապարակել էր Գրինվուդի նախկին ընկերուհին։ Տուժողը պնդում էր, որ ֆուտբոլիստի կողմից բազմիցս բռնության է ենթարկվել։