Հայտնի է Կիլիան Մբապպեի վնասվածքի լրջության աստիճանը

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով կբացակայի երեք շաբաթ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կիլիանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք:

24-ամյա ֆրանսիացին բաց կթողնի «Թուլուզի», «Մարսելի», «Մոնակոյի», «Լիլի» հետ Լիգա 1-ի հանդիպումներն ու Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն վնասվածքը ստացել էր «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում (3-1):

ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում: