Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է L’Equipe-ը:
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում (3-1):
Մբապպեն բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնան նրա ապաքինման ժամկետը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում: