Ջանլուիջի Դոննարումա. «Ես ֆանտաստիկ տարիներ եմ անցկացրել «Միլանում»»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման պատմել է այն մասին, թե ինչպես է առաջին անգամ իրեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ զգացել։

«Ես ֆանտաստիկ տարիներ եմ անցկացրել «Միլանում»։ Երբ երեխա էի, զվարճանալու համար ֆուտբոլ էի խաղում, բայց հետո՝ 14 տարեկանում, ցանկացա պրոֆեսիոնալ դառնալ։ Եվ երբ Սինիշա Միխայլովիչն ինձ ասաց, որ ուզում է ինձ մեկ օրում խաղի մեջ գցել, ես հասկացա, որ դարձել եմ»,- Դոննարումմայի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա դարպասապահը Լիգա 1-ում անցկացրել է 21 հանդիպում՝ 10 անգամ անառիկ պահելով իր դարպասը: