Մադրիդի «Ռեալը» Կարիմ Բենզեմային փոխարինող է գտել

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է Football Espana-ն, մադրիդյան ակումբը 21-ամյա գերմանացուն դիտարկում է որպես հաջորդ մրցաշրջանում Կարիմ Բենզեմային փոխարինող։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: