Տիագո Սիլվա․ «Ցանկանում եմ կարիերաս շարունակել «Չելսիում»»

Բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան հաստատել է, որ բանակցություններ է վարում «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ։

«Բանակցությունները շարունակվում են։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք կհամաձայնեցնենք բոլոր մանրամասները։ Ցանկանում եմ կարիերաս շարունակել «Չելսիում»։ Ես զգում եմ, որ ակումբը հույսը դնում է ինձ վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։