Էրիկ տեն Հագ. «Ես գոհ եմ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ»

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ խաղում հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»: Այժմ Էրիկ տեն Հագի թիմը կխաղա մրցաշարի եզրափակչում։ Ակումբի հաջողությունը մեկնաբանել է հենց հոլանդացի մարզիչը:

«Ես գոհ եմ եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, բայց եզրափակիչներ են խաղում դրանք հաղթելու համար: Չեմ կարծում, որ եզրափակիչ դուրս գալը ձեռքբերում է։ Մենք պետք է հաղթենք։ Բայց նախ մենք կունենանք այլ կարևոր բաներ, առաջադրանքներ Պրեմիեր լիգայում», – հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Նշենք, որ վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթը նվաճել է 2017 թվականին։