«Բարսելոնայի» տնօրենը խոսել է Խուլիան Արաուխոյի տրանսֆերային խափանման մասին

«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին մեկնաբանել է «Լոս Անջելես Գելեքսիի» պաշտպան Խուլիան Արաուխոյի ձախողված տրանսֆերը։

«Համակարգային սխալի պատճառով չկարողացանք գրանցել ժամանակին, ընդամենը 18 վայրկյան ուշացանք։ Տեսնենք, թե ինչ է ասում ՖԻՖԱ-ն»,- Ալեմանիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները համաձայնել են 21-ամյա պաշտպանի տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2026 թվականի հունիսը։